-
26.01.2018|
13:33
Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա Լիդիցեի գեղեցիկ արվեստների 45-րդ միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձնման արարողությունը:
-
26.01.2018|
12:00
«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ «Բանաստեղծություններ և էսսեներ» ժողովածուն:
Առաջաբանը («ՈՒ առանց խոսքի տրտմում է հոգին») գրել է Հրաչյա Թամրազյանի դուստրը՝ գրող, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը, մասնակցել նաև հրատարակչական գործընթացին:
-
26.01.2018|
10:31
«Իրատեսի» հյուրը բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ է:
-
26.01.2018|
10:26
Վրաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ՍԵԴԱ ՋԱՆԻԿՅԱՆԸ թատրոնը սիրել է մանկուց: Բակում նա կազմակերպում էր ներկայացումներ հարևանների երեխաների մասնակցությամբ: Դպրոցում մասնակցում էր աշակերտական բեմադրություններին, նույնիսկ խաղացել է Պեպոյի դերը:
-
23.01.2018|
13:00
Երևանի «Գյոթե» կենտրոնի բացման կապակցությամբ, կենտրոնում ընթանում է «Երևան՝ իղձեր մայրաքաղաք» ցուցահանդեսը։ Այն «Տեղային արդիություններ» (Local Modernities) խորագրի ներքո տարածաշրջանային նախագծի մի մասն է, որն անդրադառնում է հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանը։ Ցուցահանդեսը Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի ադապտացված տարբերակն է։
-
23.01.2018|
10:57
2018-ին նոր թանգարաններ ենք ունենալու: Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ կգործի Սայաթ-Նովայի թանգարանը: Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցը «բանակցությունների» օրակարգում է:
-
23.01.2018|
10:55
«Գրանիշ» հրատարակչությունը լույս է ընծայել ԱՆՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Դմբո Ջոյս» պատմվածքների ժողովածուն: Գրքի խմբագիրը Հասմիկ Հակոբյանն է, շապիկը՝ Մայա Խուտիաշվիլու: Անրին ծնվել և մեծացել է Վրաստանում, ներկայումս բնակվում է Բուդապեշտում: «Դմբո Ջոյսը» երիտասարդ գրողի երկրորդ գիրքն է:
-
21.01.2018|
19:39
«Ամենալավ օրը» /«Самый лучший день»/ հիթի կատարողը Երևան է վերադառնում իր նոր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» ծրագորվ և հրավիրում հանդիսատեսինհսկայածավալ շոուի: Ֆանտաստիկ նվեր համերգ, նվիրված երգչի ծննդյան 55-ամյակին:
-
21.01.2018|
13:43
Cityzen-ը մեկնարկում է ամենշաբաթյա միջոցառումների շարքը: Այսուհետ յուրաքանյուր շաբաթ և կիրակի օրերին նշվելու է քաղաքի որևէ տոն կամ մասնագիտական օր։ Հունվարի 20-ին և 21-ին մեր քաղաքում նշվում է աստղագիտության օրը։
-
19.01.2018|
18:21
Հունվարի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հյուրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակն էր՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ) կազմով։